Ագրոարհմիության ՃՀՄ
Հայերեն Русский English

<< Prev 1 2 3 4 5 Next >>

ՍԵՄԻՆԱՐ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ

 

     

   

  Շարունակվում է Ֆրիդրիխ Էբերտի Հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ”Սոցիալական գործընկերություն- արդյունավետ բանակցություններ” ծրագիրը:

Սույն թվականի սեպտեմբերի 28-30-ը կայացավ ծրագրի երրորդ  եզրափակիչ սեմինարը, որի ընթացքում մասնակիցները`գործատուների և արհմիությունների ներկայացուցիչները, մշակեցին կոլեկտիվ պայմանագրերի նախագծեր երեք կազմակերպությունների համար:

Պայմանագրերի կնքումը և Ծրագրի եզրափակիչ հանդիպումը, կլոր սեղանի տեսքով, կկայանա 2012 թվականի նոյեմբեր ամսին:

Շնորհավորում ենք

 

 

Շնորհավորում ենք “Նոր Ակունք” ՓԲԸ արհեստակցական կազմակերպության նախագահ, մեր գործընկեր Արմեն Հակոբյանին` Արմավիր համայնքի ավագանու ընտրություններում հաղթելու կապակցությամբ: Մաղթում ենք արդյունավետ աշխատանք և նորանոր ձեռքբերումներ:

 

Շնորհավորում ենք պրն. Հարությունյանին

2012 թվականի Օգոստոսի 27-ին երկու կազմակերպությունների միաձուլման արդյունքում ստեղծվեց “Գեոդեզիա և քարտեզագրւթյուն” ՊՈԱԿ-ի աշխատողների արհեստակցական կազմակերպություն: 

Կազմակերպության նախագահ ընտրվեց Հովհաննես Հարությունյանը: 
Շնորհավորում ենք պարոն Հարությունյանին և մաղթում բեղմնավոր աշխատանք, աշխատողների շահերի և իրավունքների պաշտպանության գործում:
 

 

Սեմինար Աղվերանում

Հունիսի 22-24 Աղվերանում Ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության և Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի “Արհմիությունների արդիականացում” համատեղ  ծրագրի նշրջանակներում  տեղի ունեցավ  “Սոցիալական գործընկերություն` արհմիություններ- գործատուներ” թեմայով սեմինար:
 

-->

Ագրոարդյւունաբերական համակարգի աշխատողների Թալինի տարածքային միության նոր նախագահ է ընտրվել Զոյա Անդրանիկի Պապյանը:

Շնորհավորում ենք տիկին Պապյանին և մաղթում արդյունավետ աշխատանք աշխատողների շահերի պաշտպանության գործում:

Ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության 3-րդ համագումար

2012 թվականի մարտի 24-ին  Կոտայքի  մարզի Ծաղկաձոր քաղաքում տեղի ունեցավ  Ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների  արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության 3-րդ հերթական համաժողովը, որի օրակարգում  էր  նաև ՃՀՄ նախագահի ընտրությունները:

Մասնակցում էին 50 պատվիրակ, հանրապետության տարբեր մարզերից և Երևանից, ինչպես նաև հրավիրվածներ, գործընկերներ, գործատուներ:

-->
<< Prev 1 2 3 4 5 Next >>