Ագրոարհմիության ՃՀՄ
Հայերեն Русский English


Ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության 3-րդ համագումար

2012 թվականի մարտի 24-ին  Կոտայքի  մարզի Ծաղկաձոր քաղաքում տեղի ունեցավ  Ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների  արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության 3-րդ հերթական համաժողովը, որի օրակարգում  էր  նաև ՃՀՄ նախագահի ընտրությունները:

Մասնակցում էին 50 պատվիրակ, հանրապետության տարբեր մարզերից և Երևանից, ինչպես նաև հրավիրվածներ, գործընկերներ, գործատուներ:


Մասնակիցները իրենց ելույթում նշեցին, որ 2007 թվականին ՃՀՄ նախագահի պաշտոնը ստանձնած  տիկին  Հասմիկ  Ջհանգիրյանը  կանխեց  արհմիութենական կոմիտեի փլուզումը  և 5 տարիների ընթացքում արձանագրվեց արհմիութենական կազմակերպությունների  և  անդամների  թվաքանակի  աճ: Քննարկվեցին ոլորտում առկա խնդիրները, որոնք նույնպես անդրադառնում են արհմիութենական աշխատանքների  իրականացման և անդամակցության վրա:

Հրավիրվածներից` Երևանի Գյուղատնտեսական քոլեջի տնօրեն պարոն Ռ. Թովմասյանը իր ելույթում նշեց, որ այս 5 տարիների ընթացքում  տիկին Ջհանգիրյանին ոչ միայն հաջողվեց արթնացնել ոլորտի արհմիությունը, այլ  նաև  ստեղծել  արհմիութենական երիտասարդ ակտիվիստների կորիզ, հաստատել համագործակցություն մի շարք միջազգային կազմակերպությունների հետ և խթանել համագործակցությունը և երկխոսությունը գործատուների և արհմիությունների միջև` նպաստելով սոցիալական գործընկերության զարգացմանը:

Ելույթ  ունեցողները  առաջադրեցին  Հասմիկ  Ջհանգիրյանի թեկնածությունը,որպես միության նախագահ: Քվեարկության  արդյունքում  առաջարկը  անցավ միաձայն:
Ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների  արհեստակցական կազմակերպությունների  ճյուղային  հանրապետական  միության  նախագահ  ընտրվեց Հասմիկ  Ջհանգիրյանը: