Ագրոարհմիության ՃՀՄ
Հայերեն Русский English


Սեմինար Աղվերանում

Հունիսի 22-24 Աղվերանում Ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության և Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի “Արհմիությունների արդիականացում” համատեղ  ծրագրի նշրջանակներում  տեղի ունեցավ  “Սոցիալական գործընկերություն` արհմիություններ- գործատուներ” թեմայով սեմինար:
 

 

Սեմինարին  ներկա էին  քառասուն  մասնակիցներ` գործատուներ և արհմիության ներկայացուցիչներ: Քննարկվեցին սոցիալական գործընկերության հիմնախնդիրները և կայացման ու զարգացման ուղիները:
Մասնակիցները սեմիանրի վերջում հանգեցին եզրակացության, որ  ուժեղ արհմիությունը նաև գործատուի ուժն է և պետք է կազմակերպել նմանատիպ միջոցառումներ ավելի հաճախ, քանի-որ դա նպաստում է կոլեկտիվ հարաբերությունների կայացմանը և պայմանագրերի կնքմանը: