Ագրոարհմիության ՃՀՄ
Հայերեն Русский English


Էլեկտրոնային ստորագրություն

Էլեկտրոնային ստորագրություն ստանալու համար անհրաժեշտ է`

 
1. Ձեռք բերել նույնականացման քարտ` դիմելով ոստիկանության տարածքային անձնագրային բաժանմունք: Նույնականացման քարտն իր մեջ ներառում է էլ. ստորագրության հավաստագիր:
 

2. Նույնականացման քարտը ձեռք բերելուց հետո` սպասել ներկայումս գործարկվող նոր համակարգերի և էլեկտրոնային հաշվետվությունների ինտեգրման աշխատանքների ավարտին, որը կազդարարի նույնականացման քարտերով էլ. ստորագրության կիրառման սկիզբը :

Կրկին տեղեկացնում ենք, որ 2013թ. հունվարի 1-ից բոլոր գործատուները պետք է ձեռք բերեն նույնականացման քարտ և էլեկտրոնային ստորագրություն, որը կարող են կիրառել էլեկտրոնային եղանակով եկամտահարկի հաշվետվությունները  ներկայացնելու համար՝ համաձայն «Եկամտային հարկի մասին» նոր օրենքի:
Խնդրում ենք ժամանակ առ ժամանակ հետևել մեր կայքում տեղադրվող նորութուններին, որը կտեղեկացնի նույնականացման քարտերով էլ ստորագրության կիրառման սկիզբը և գործընթացը: