Ագրոարհմիության ՃՀՄ
Հայերեն Русский English


Կլոր սեղան քննարկում

   Հայտնում ենք, որ 2012թ.նոյեմբերի 9-ինժամը 12:00-ին Անի Պլազահյուրանոցի “Դվին” սրահում, կկայանա ՀՀ ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության կողմից իրականացված կլոր սեղան-քննարկում ՝«Սոցիալական գործընկերություն՝Արդյունավետ բանակցություններ ծրագրի ամփոփումը:

Ծրագիրը իրականացվել է ՀՀ ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության կողմից՝ Ֆրիդրիխ Էբերտի Հիմնադրամի աջակցությամբ:

Ծրագրի նպատակն է եղելսեմինարների միջոցով ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության անդամ կազմակերպությունների գործատուների և արհմիության ղեկավարների միջև իրականացնել արդյունավետ բանակցություններ և որպես արդյունք կնքել կոլեկտիվ պայմանագրեր՝ աշխատողների համար լրացուցիչ  երաշխիքներ սահմանելու նպատակով:

Կլոր սեղան-քննարկմանըմասնակցելու են Հայաստանի արհմիությունների և գործատուների ներկայացուցիչներ, Ֆրիդրիխ Էբերտի Հիմնադրամի ներկայացուցիչներ, հրավիրվածներ նախարարություններից և այլ հյուրեր: Միջոցառմա նաշխատանքային լեզուն հայերեննէ:

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել 010-52-04-00,01, 093-04-11-22 հեռախոսահամարներով կամ  profagro@mail.ru, info@profagro.amէլեկտրոնային փոստերի միջոցով: