Ագրոարհմիության ՃՀՄ
Հայերեն Русский English


Գյուղատնտեսության փոխնախարարն ընդունել է John Deere ընկերության ներկայացուցիչներին

Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն մարտի 20-ին

 

Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն  ՝ մարտի 20-ին, ընդունել է «Ջոն Դիր»    ընկերության  ԱՊՀ տարածաշրջանային ծրագրերի համակարգող Դիրք Սթրաթմանի գլխավորած պատվիրակությանը:

«John Deere»-ը գյուղատնտեսական տեխնիկա արտադրող  համաշխահային ճանաչում ունեցող կազմակերպություն է , որը թողարկում է գյուղատնտեսական տեխնիկա, սարքավորումներ,  մատուցում է  խորհրդատվություն: «John Deere»-ը Հայաստանում  իր գործունեությունը սկսել է 2010 թվականից եւ կազմակերպության գործընկեր է համարվում «Քարդ Ագրոսերվիս» ընկերությունը:

«John Deere»-ը  պատրաստակամություն է հայտնել   Հայաստանում ծավալել գործունեություն եւ այդ նպատակով ցանկանում է ստանալ ՀՀ գյուղատնտեսական տեխնիկայի  կարիքների մասին տեղեկատվություն:

Կողմերը պայմանավորվել են  աշխատանքային կարգով իրականացնել որոշակի ուսումնասիրություններ գյուղտեխնիկայի պահանջարկի վերաբերյալ, որի հիման վրա  էլ  «John Deere»-ը ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը կներկայացնի կոնկրետ առաջարկություններ` արտադրանքի ձեռքբերման պայմանների, ֆինանասավորման, ուսուցման, պահեսատմասերով ապահովման   եւ այլնի մասին:

Հայաստանում ներկայումս շահագործվում է «John Deere» կազմակերպության արտադրության  շուրջ 70 անվանում գյուղտեխնիկա: