Աշխատաժողով
Հուլիսի 4 ին ԱՄԿ և Ագրոարհմիության համագործակցության շրջանակներում կայացավ Աշխատանքի առողջ և անվտանգ պայմանները գյուղատնտեսության ոլորտում կլոր սեղան քննարկում, որին մասնակցում էին ոլորտի մասնագետները, ՊՈԱԿ ների տնօրեններ, արհմիության ներկայացուցիչներ, փորձագետներ, ինչպես նաև Վրաստանի և Ղրղզստանի Ագրոարհմիության նախագահները։
Մասնակիցները նշեցին, որ գյուղաշխատողները ավելի խոցելի են աշխատանքի ընթացքում ձեռքբերած առողջական խնդիրների դեպքում, շփվում են թունաքիմիկատների հետ, անկանոն աշխատանքային գրաֆիկ ունեն և չեն օգտվում աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երաշխիքներից։ Այս իրավիճակում առավել կարևոր է արհմիության ակտիվ գործունեությունը, ինչը վերջին ժամանակներում տեսանելի է և ողջունելի։
Կոլեկտիվ պայմանագիր է կնքվել
31.03.2023թ. Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջը, ի դեմս տնօրեն` Ջ.Սարգսյանի, մի կողմից, և Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի արհեստակցական կազմակերպությունը, ի դեմս նախագահ` Մ.Ալոյանի մյուս կողմից, միասին` Կողմեր, կնքեցին կոլեկտիվ պայմանագիր։ Շնորհավորում ենք և մաղթում արդյունավետ համագործակցություն։
Կլոր սեղան քննարկում Գյուղատնտեսի օրվա կապակցությամբ
Հայաստանի Հանրապետության ագրոարդյունաբերության համակարգի աշխատողների ճյուղային հանրապետական միությունը Գյուղատնտեսի օրվա կապակցությամբ Սոլիդարիթի սենթր Հայաստանի գրասենյակի աջակցությամբ հոկտեմբերի 28-ին Երևանի Հոլիդեյ ինն հյուրանոցում
կազմակերպել էր <Աշխատանքի անվտանգությունը գյուղատնտեսության ոլորտում> կլոր սեղան քննարկում:
Միջոցառմանը ներկա էին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի /ՀԱՄԿ/ նախագահ Էլեն Մանասերյանը, տեղակալ՝ Տիրուհի Նազարեթյանը,
ՀԱՄԿ- անդամ ՃՀՄ-ների նախագահներ Լաուրա Հակոբյանը, Գրիգոր Ղարիբյանը, Սրապիոն Առաքելյանը, Շուշան Պետրոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության ծրագրերի նախագծման վարչության պետ Իրինա Փանոսյանը, <Գյուղատնտեսական
հետազոտությունների և հավաստագրման կենտրոն> ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Բաբայանը, առողջապահություն, Աշխատանքի պետական տեսչության ներկայացուցիչ Ստեփան Շահումյանը, ոլորտի երկարամյա մասնագետ,փորձագետ Գառնիկ Պետրոսյանը, այլ փորձագետներ,
իրավաբաններ, տարածքային արհմիության աշխատողների ներկայացուցիչներ: Ողջունելով ներկաներին և շնորհավորելով նրանց Գուղատնտեսի օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ագրոարդյունաբերության համակարգի աշխատողների ճյուղային հանրապետական
միության նախագահ Հասմիկ Ջհանգիրյանն իր խոսքում կարևորեց Հայաստանի Հանրապետության կողմից Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) գյուղատնտեսության ոլորտում տեսչական վերահսկողության վերաբերյալ 129-րդ, և աշխատանքի անվտանգությունն
ու հիգիենան գյուղատնտեսության ոլորտում սահմանող 184-րդ կոնվենցիաների վավերացումը:
ՀԱՄԿ-ի նախագահ Էլեն Մանասերյանը Գյուղոլորտի աշխատողների մասնագիտական տոնի կապակցությամբ ողջունելով ներկաներին կարևորեց այդ ոլորտում աշխատողների արժանապատիվ աշխատանքի առկայությունը, աշխատանքային պայմանների անվտանգությունն ու դրանցով
պայմանավորված առողջության ապահովման խնդիրների լուծումը: Բարձր գնահատելով ագրոարդյունաբերության համակարգի աշխատողների ՃՀՄ-ի գործունեությունը, նա նշեց, որ ԱՄԿ-ի վերոնշյալ կոնվենցիաների վավերացումը ենթադրում է նաև դրանց կիրակում:
ՀԱՄԿ-ի նախագահը քննարկման մասնակիցներին մաղթեց արդյունավետ աշխատանք, խոստանալով Կոնֆեդերացիայի անվերապահ աջակցությունը ՃՀՄ-ների հետագա գործունեությանը:
Մասնագիտական օրվա առիթով արհմիության զարգացման գործում ավանդի համար
հանձնվեցին շնորհակալագրեր և պատվո կրծքանշաններ։
Տեղի ունեցավ ՀԱՄԿ-ի 5-րդ համագումարը
2022թ. հոկտեմբերի 6-ին տեղի ունեցավ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի 5-րդ համագումարը: 79 պատվիրակից համագումարին մասնակցում էր 75-ը: Համագումարի աշխատանքներին մասնակցում էին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, Աշխատանքի միջազգային կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի Աշխատողների գործունեության հարցերով գլխավոր մասնագետ Գոչա Ալեքսանդրիան, Հայաստանում ԱՄԿ ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանը, Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լիանա Բադալյանը, Սոլիդարիթի սենթր Հայաստանի հանրապետության մասնաճյուղի ծրագրերի համակարգող Մարիամ Չիբուխչյանը: Անցած հինգ տարիների կատարած աշխատանքների մասին հաշվետու զեկուցմամբ հանդես եկավ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը: Վերստուգիչ հանձնաժողովի կատարած աշխատանքերի մասին հաշվետությամբ հանդես եկավ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Վահան Վարդանյանը: Ողջույնի խոսքով հանդես եկավ Գագիկ Մակարյանը՝ ներկայացնելով նաև համագումարին հղած ուղերձը: Համագումարի պատվիրակներին ողջունեցին Ռուբեն Սարգսյանը և Գոչա Ալեքսանդրիան: Համագումարում ելույթ ունեցան ՀԱՄԿ-ի երիտասարդական հանձնաժողովի նախագահ, ՀԱՄԿ-ի անդամ Բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության ներկայացուցիչ Էդգար Չախոյանը, ՀՀ ԳԱԱ արհմիութենական կոմիտեի նախագահ Կիմա Միքայելյանը, Էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ի արհկոմի նախագահ Արտյոմ Մուրադյանը, Կիլիկիա գարեջրի գործարան ՓԲԸ-ի արհմկոմի նախագահ Ալվարդ Սարգսյանը, ՀՀ լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների աշխատողների ՃՀՄ-ի նախագահ Էդուարդ Փահլևանյանը, ՀՀ ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների ՃՀՄ-ի նախագահի տեղակալ Տիրուհի Նազարեթյանը, Տեղեկատվական տեխնոլոգիաների, ավիացիայի և հեռահաղորդակցության աշխատողների ՃՀՄ-ի նախագահ Սեյրան Ավագյանը: Համագումարն ընդունեց ՀՀ պետհիմնարկների, ՏԻՄ-երի հասարակական սպասարկման աշխատողների ՃՀՄ-ի նախագահ Անահիտ Ասատրյանի՝ ՀԱՄԿ-ի զարգացման ռազմավարության նոր ծրագրի մշակման վերաբերյալ առաջարկը, լսվեց նաև մանդատային հանձնաժողովի նախագահ Հայկ Գևորգյանի զեկուցումը: Համագումարը հաստատեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միության 2022-2027թթ. գործունեության ծրագիրը և ընդունեց Արժանապատիվ աշխատանքի միջազգային օրվան նվիրված հայտարարությունը: Փակ գաղտնի քվեարկությամբ ՀԱՄԿ-ի նախագահ ընտրվեց Էլեն Մանասերյանը, նախագահի տեղակալներ՝ Բորիս Խարատյանը և Տիրուհի Նազարեթյանը: Համագումարը հաստատեց ՀԱՄԿ-ի վերստուգիչ հանձնաժողովի, խորհրդի և գործկոմի նոր կազմերը: Համագումարի ավարտին ՀԱՄԿ-ի նորընտիր նախագահ Էլեն Մանասերյանը շնորհակալություն հայտնեց համագումարի պատվիրակներին իր հանդեպ ցուցաբերած վստահության համար և հավաստիացրեց, որ գալիք հինգ տարիներին կոնֆեդերացիան գործընկերային փոխադարձ հանդուրժողականությամբ և արհմիութենական միասնական համերաշխությամբ իր գործունեությունը կնպատակաուղղի արհմիության անդամների աշխատանքային շահերի պաշտպանության, սոցիալական գործընկերության կայացման ու զարգացման, արհմիությունների դերի բարձրացման, երիտասարդ կադրերի ներգրավման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
2022 թվականի փետրվարի 20_ին կայացավ Ճյուղային միության հերթական 5_րդ համագումարը։
Նախագահի պաշտոնում վերընտրվեց Հասմիկ Լենոյի Ջհանգիրյանը Տեղակալ՝ Տիրուհի Արտաշեսի Նազարեթյանը
Շնորհավորում ենք, մաղթում բեղմնավոր աշխատանք։
>ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը և ՀՀ ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը հուշագիր են ստորագրել
Հ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և ՀՀ ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Հասմիկ Ջհանգիրյանն այսօր ստորագրել են սոցիալական գործընկերության
հուշագիր:
Հուշագրի նպատակն է հաստատել երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցություն մի շարք առանցքային ուղղություններով, նպաստել ոլորտի աշխատողների բարեկեցության բարձրացմանը, պաշտպանել նրանց աշխատանքային և սոցիալ-տնտեսական իրավունքներն
ու շահերը, ինչպես նաև աջակցել գյուղատնտեսական մթերքների արտադրության զարգացման և շուկաների ձևավորման խնդիրների լուծմանը:
Ռուսաստանի դատարանի վճիռներով Գյումրիում բնակարաններից արտաքսում են ՀՀ քաղաքացիներին
Գյումրիի զինվորական թաղամասում, որտեղ տեղակայված է ՌԴ 102-րդ ռազմաբազայի սպայական անձնակազմը, ռուսական գերիշխանություն է հաստատվել, իսկ ՀՀ քաղաքացիները, բառի բուն իմաստով, կրակն են ընկել: Փաստաբան Նարեկ Ներսիսյանը մեզ պատմեց, որ ռազմաբազայում ծառայած և արդեն թոշակի անցած սպաների շուրջ 14 ընտանիքներ բաժանման և անօթևանի կարգավիճակում հայտնվելու վտանգի առաջ են: Խնդիրն այն է, որ Գյումրիի զինվորական թաղամասի տարածքը, ՀՀ կառավարության որոշմամբ, անհատույց տրամադրվել է Ռուսաստանի Դաշնությանը:
ՄանրամասնВ нескольких российских городах состоялись новые акции против давления на Шереметьевский профсоюз летного состава. Участники акций выразили недовольство политикой авиакомпании «Аэрофлот», потребовали заключить коллективный договор с профсоюзом ШПЛС и освободить арестованных профсоюзных лидеров
Новые акции против давления на Шереметьевский профсоюз летного состава (ШПЛС) состоялись в нескольких российских городах, среди которых Барнаул, Нижний Новгород и Санкт-Петербург. Акции проходили в рамках кампании, инициаторами которой выступили ШПЛС и Конфедерация труда России. Участники акций выражали недовольство политикой авиакомпании «Аэрофлот», требовали заключения коллективного договора с профсоюзом ШПЛС и освобождения арестованных профсоюзных лидеров. 15 февраля в Санкт-Петербурге состоялись одиночные пикеты перед кассами «Аэрофлота» у станции метро «Васильевский остров» в поддержку арестованных пилотов Шереметьевского профсоюза. Накануне городские власти не согласовали проведение массового пикета профсоюзов и левых. Левые активисты вышли на 6-ю линию Васильевского острова с плакатами: «Профсоюз лётчиков отсудил у Аэрофлота 1.000.000.000 р. компенсации. Лидеры профсоюза арестованы по доносу компании. Мы видим связь», «Я не летаю самолётами компании, нарушающей трудовые права пилотов. Я хочу жить», «Отдых — пилотам, безопасность — пассажирам, свободу — профсоюзным лидерам Аэрофлота!».
Մանրամասն