Հայերեն Русский English


Ինպես պաշտպանել աշխատանքային իրավունքները

Վերոնշյալ թեմայով Հոկտեմբերի 25-27 –ը Ծաղկաձորում կայացավ սեմինար, որը կազմակերպվել էր Ագրոարհմիության կողմից` Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

-->

Հանդիպում-քննարկում

Սեպտեմբերի 23-ին ՀՀ Սահմանադրական դատարանում, արհմիութենական կազմակերպությունների մասնակցությամբ, 

-->

Սեմինար Աղվերան

Հունիսի 29-30-ը կայացած` Արհմիությանը անդամակցելու շարժառիթները սեմինարի մասնակիցների տվյալներ

-->

Խորհդարանական լսումներ

Հունիսի 4-ին Արմենիա հյուրանոցում կայացավ խորհրդարանական լսումներ 

-->

Մեր գործունեությունը

Ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների  ճյուղային  հանրապետական  միությունը  ստեղծվել  է 2002 թվականին և հանդիսանում է  Ագրոարդի համալիրի աշխատողների արհմիության Հանրապետական խորհրդի  իրավահաջորդն է:

Միության Կանոնադրությամբ  սահմանված է գործունեության լայն շրջանակներ` միավորել ճյուղի արտադրական  և  հասարակական  սպասարկման  կազմակերպությունների, գյուղապետարանների,գյուղացիական տնտեսությունների և հարակից ոլորտների արհեստակցական կազմակերպություններին աշխատանքների համակարգման , հանրապետական օրենսդիր և գործադիր մարմիններում իր անդամների սոցիալ- տնտեսական շահերի և իրավունքների ներկայացման և պաշտպանության համար:
Այդ առաքելությունը տեղերում կոնկրետ հիմնարկ ձեռնարկությունների , գործատուների  և  կազմակերպությունների հետ իրականացվում է մեր արհմիության տարածքային միավորումների միջոցով, որոնք օժանդակում են աշխատողների արհեստակցական  կազմակերպությունների հիմնամանը, նրանց աշխատանքնռրի ուղղորդմանը, ինչպես նաև ՀՀ Աշխատանքային օրենսգրքի պահանջներին համապատասխան գործատուի հետ կոլեկտիվ պայմանագրի կնքմանը և վերահսկմանը:
 
Միջազգային գործունեություն
 
IUF – Սննդի և ծխախոտի արդյունաբերության, գյուղատնտեսության, ռեստորանային և հյուրանոցային սպասարկման, հասարակական սննդի և հարակից ոլորտների աշխատավորների Միջազգային միություն:
“Ագրոարդի համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը 2008թ.-ից հանդիսանալով IUF միջազգային արհմիութենական կազմակերպության անդամ, համագործակցում է վերջինիս հետ աշխատանքային և սոցիալ տնտեսական շահերի պաշտպանության,  աշխատակազմի, արհմութենական ակտիվի ուսուցման շրջանակներում:
Պաշտոնական կայք` http://www.iuf.ru/
 
Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամ - որպես ոչ պետական և ոչ առևտրային կազմակերպություն հիմնական աջակցությունը ուղղում է սոցիալ-դեմոկրատական արժեքների զարգացմանը և ամրապնդմանը: Մեր կազմակերպությունը համագործակցում է հիմնադրամի հետ լայն ոլորտներում` սկսած անդամների ուսուցման, վերապատրաստման և մինչև մեր ոլորտին վերաբերվող ուսուցողական  բնույթի գրականության տպագրությանը:
Էլեկտրոնային հասցե` http://fes.am/