ՃՀՄ աշխատակազմ
Հայերեն Русский English


Մեր աշխատակազմը

Հասմիկ Լենոյի Ջհանգիրյան 

 

Ծնվել է 1955թ. ապրիլի 13-ին, Գորիսի շրջանի Տեղ գյուղում (Սյունիքի մարզ): Քիմիկ-տեխնոլոգ:
1979թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիատեխնոլոգիական ֆակուլտետը:
1980-83թթ. աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիական ֆակուլտետի սիլիկատների ամբիոնում՝ ինժեներ, 1984-86թթ.՝ ՀԽՍՀ մթնոլորտային օդի պահպանության պետական տեսչության ավագ պետտեսուչ, հիդրոմեդծառայության և շրջակա միջավայրի պահպանության հանրային կոմիտեի կուսկազմակերպության քարտուղար, 1986-89-ին ՀԿԿ Կենտկոմի գյուղատնտեսության և սննդաարդյունաբերության բաժնի հրահանգիչ:
1989թ.-ից ՀԱՄԽ-ի ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների հանրապետական կոմիտեի նախագահի տեղակալ: 2007թ.-ից ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ նախագահ:
Ամուսնացած է, ունի երկու երեխա և երկու թոռ:
 
 

Արուսյակ Մկրտչի  Սարդարյան 

 

Ծնվել է 1981թ.-ին քաղաք Երևանում:
Ավարտել է Երևանի Հրաչյա Աճառյան համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
2004 թ.-ից` ընդունվել է  աշխատանքի  Ագրոարդի համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունում հրահանգիչ,  ընտրվել է ՃՀՄ երիտասարդական հանձնաժողովի նախագահ և ՀԱՄԿ-ի երիտասարդական հանձնաժողովի անդամ
2006թ.-ից ընտրվել է Ագրոարդի համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպության նախագահ
2005թ. “Էկոնոմիկա և Իրավունք” Տեղեկատվական հետազոտական  կենտրոնում ավարտել է  “Միջազգային ստանդարտներով հաշվապահական հաշվառման և հարկման հիմունքներ” դասընթացը:
2007թ.-ից միության հաշվապահն է:
Անցել է արհմիութենական դասախոսների վերապատրաստման դասընթաց / ՌԴ, ք. Վոլգոգրադ, 2005թ./ և ԱՄԿ կողմից կազմակերպված մոդուլային աշխատանքի դասընթացներին /ք. Երևան, 2006թ./
Մասնակցել է “Արհմիությունների ռազմավարական առաջնորդություն և արդյունավետ հաղորդակցություն” դասընթացին /Աղվերան, 2011թ./
Արհմիութենական  ակտիվիստ է:
 
 
Տիրուհի Արտաշեսի Նազարեթյան 
 

 

Ծնվել է 1982 թվականին քաղաք Երևանում13.04.1982 թ.
2005 թվաանին ավարտել է Հայ –Ռուսական /Սլավոնական/ Համալսարանի իրավաբանական ֆակուլկտետը:
Նույն թվականից աշխատել է իրավական աջակցության կենտրոնում: 2006 թ.-ից`մինչև 2010 թ. աշխատել  է Ագրոարդի համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունում, որպես իրավաբան,2009 թվականին ստացել է փաստաբանի որակավորում, ՀՀ Փաստաբանների պալատի անդամ է:
2010 թվականից մինչ օրս  միության փոխնախագահն է:
Պատասխանատու է  միության կողմից կազմակերպվող միջոցառումների և միջազգային ու անդամ կազմակերպությունների հետ իրականացվող աշխատանքների համար:
IUF Միջազգային կազմակերպության կողմից ստացել է աշխատանքային իրավունքի թրեյների որակավորում և վարում է  միջազգային և հասարակական կազմակերպությունների ինչպես նաև սոցիալական գործընկերության շրջանակներում կազմակերպվող հանդիպումներ և դասընթացներ:
Մի շարք հոդվածների հեղինակ է. դրացից են  “Գենդերային հավասարությունը աշխատանքային իրավունքի ոլորտում” , Երիտասարդությունը և Արհմիությունները այսօր, ՀՀ աշխատանքային օրենսգրքի և ՀՀ կողմից վավերացված կոնվենցիաների համապատասխանությունը և այլն:

 

Նարեկ Գեղամի Ներսիսյան

 

Ծնվել է 1977թ.-ին քաղաք Լենինականում:
Ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը:
2006 թ.-ից` աջակցում է  է Ագրոարդի համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը, ինչպես իրավաբան խորհրդատվությամբ այնպես էլ պրակտիկ գործունեությամբ, 2008 թվականին ստացել է փաստաբանի որակավորում, ՀՀ Փաստաբանների պալատի անդամ է:
Իրականացնում է  միության իրավական ոլորտին և աշխատանքային իրավունքների վերաբերող աշխատանքները:
IUF Միջազգային կազմակերպության կողմից ստացել է աշխատանքային իրավունքի թրեյների որակավորում և վարում է  միջազգային և հասարակական կազմակերպությունների ինչպես նաև սոցիալական գործընկերության շրջանակներում կազմակերպվող հանդիպումներ և դասընթացներ:
Մի շարք հոդվածների և նյութերի հեղինակ է :
Ունի մեծ փորձ աշխատանքային իրավունքին վերաբերող պրակտիկա աշխատանքում, ինչպես նաև մի շարք հրատարակված նյութեր և աշխատանքներ: