Հայերեն Русский English

<< Prev 1 2 3 Next >>

Տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

Տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

   ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար, խորհրդի նախագահ Իգնատի Առաքելյանը:

   Նիստի օրակարգը ձևավորվել էր խորհրդի անդամների ներկայացրած առաջարկությունների հիման վրա, որում ընդգրկվել են  ՀՀ-ում կոոպերատիվների  զարգացման ծրագրի մշակման, օրգանական շուկայի խնդիրներին ու  հնարավորություններին վերաբերող հարցեր:

   Նախարարն ընդգծել է, որ գյուղատնտեսության ոլորտում նոր  ծրագրերի մշակման և իրականացման գործում հարկավոր է ներգրավվել նաև մասնավոր հատվածին, քանի որ միայն պետական ներդրումները բավարար չեն ոլորտի բազմակողմանի զարգացման համար:

 

   Այնուհետև ՀՀ  գյուղատնտեսության նախարարին կից հասարակական խորհրդի անդամ, ՀԱԱՀ «Ագրոբիզնես և շուկայաբանություն» ֆակուլտետի դեկան Հրաչիկ  Ջավադյանն իր զեկույցում առաջարկություններ է ներկայացրել ՀՀ-ում կոոպերատիվների  զարգացման ծրագրի մշակման վերաբերյալ:  Պարոն Ջավադյանը մասնավորապես նշել է, որ կոոպերացումը շարունակական և տնտեսական կարևոր  գործընթաց է, որի կայունության ապահովմանն ու  աջակցությանը ներկայումս ուղղված է  պետության նպատակային   քաղաքականությունը, որի արդյունավետությունը  պայմանավորված կլինի գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման ծրագրի հիմնավորված մշակմամբ ու հետևողական  իրականացմամբ:      Զեկուցողը հանդես է եկել ծրագրի մշակման վերաբերյալ մի շարք առաջարկներով, այդ թվում՝  բազմակողմանի վերլուծություն իրականացնել կազմակերպված կոոպերատիվների և նոր կոոպերատիվների կազմակերպման նպատակահարմարության վերաբերյալ, յուրաքանչյուր մարզի մասնագիտացմանը համապատասխան ընտրել և պետական  աջակցությամբ  ստեղծել 2 կոոպերատիվներ՝ դրանք դարձնելով ցուցադրական  կենտրոններ, դոնոր կազմակերպությունների միջոցով տրամադրվող միջոցներն (դրամաշնորհները) առաջնահերթ ուղղվել կոոպերատիվների ձևավորմանն ու զարգացմանը,  գյուղատնտեսական արտադրանքի իրացման ներքին շեմի քվոտաների սահմանման, պետական երաշխավորված պատվերների տրամադրման, պայմանագրային հարաբերություններում պարտականությունների և պատասխանատվության դրույթների հստակեցման միջոցով նպաստել վստահության ուժեղացմանը և գյուղատնտեսական կոոպերատիվների շահագրգռվածության բարձրացմանը և այլն:

 

   Ի հավելումն վերը նշվածի, նախարար Իգնատի Առաքելյանն իր հերթին Հայաստանում կոոպերացիայի զարգացման հարցում կարևորել է խնդրի դիտարկումը արտադրությունից մինչև իրացում արժեշղթայի մեջ` շեշտելով, որ միայն ամբողջական արժեշղթայի առկայության դեպքում կոոպերացիայի ոլորտում կարելի է հասնել շոշափելի արդյունքների:  

 

   Լսելով և քննարկելով հնչեցված հարցերը`  օրակարգի առաջին հարցի մասով որոշում է կայացվել  ՀՀ գյուղատնտեսության նախարարություն գրավոր առաջարկություններ ներկայացնել «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, ինչպես նաև հավանություն տալ խորհրդի անդամ Արշալույս Թարվերդյանի առաջարկին` ՀՀ-ում կոոպերացիայի զարգացման խնդիրների շուրջ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում խորհրդի շահագրգիռ անդամների և գյուղացիական տնտեսությունների մասնակցությամբ  լայնածավալ  քննարկում կազմակերպելու վերաբերյալ:   

 

   Օրակարգում ընդգրկված հաջորդ հարցը վերաբերում էր ՀՀ-ում օրգանական շուկայի ներկա իրավիճակին, խնդիրներին ու հնարավորություններին, որոնց շուրջ զեկույցով հանդես է եկել «Էկո Գլոբ» ՀԿ նախագահ Նունե Դարբինյանը: Տիկին Դարբինյանը մասնավորապես նշել է, որ  Հայաստանում արտադրվող օրգանական գյուղմթերքը մրցակցային է արտերկրի շուկայում, ունի արտահանման լայն հնարավորություններ, սակայն այսօր ծավալները շատ փոքր են, առաջարկը հետ է մնում պահանջարկից, ոլորտը զարգանում է ինքնաբուխ կերպով, որտեղ հիմնական շոգեքարշները մասնավոր ընկերություններն են` օրգանական գյուղատնտեսության ընդլայնման հարցում կարևորելով պետական և մասնավոր հատվածների  սերտ համագործակցության հարցը: Զեկուցողը  անդրադարձել է նաև սպառողների շահերի պաշտպանության խնդիրներին, ինչպես նաև հանդես է եկել մի շարք առաջարկություններով: Մասնավորապես առաջարկվել է մշակել Օրգանական գյուղատնտեսության ազգային պլան՝ ճյուղի զարգացման քաղաքականության համակարգված կիրարկումն ապահովելու համար, անցկացնել մարքետինգային ուսումնասիրություններ հայկական օրգանական ապրանքները արտահանելու ուղղությամբ, վերանայել ազգային օրգանական օրենսդրությունը և այլն:  

ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման իրավական հետևանքները

Սույն թվականի ապրիլի 2-ին ՀՀՍահմանադրական դատարանի որոշումը բուռն քննարկման առարկա է դարձել քաղաքացիների, քաղաքացիական շարժման ակտիվիստների, ընդդիմության ներկայացուցիչների և իշխանական ուժերի տարբեր թևերի համար: 

-->

Պարտադիր կուտակային

ՀՀ սահմանադրական դատարանը 2014 թվականի հունվարի 24-ին աշխատակարգային նիստում որոշել է մինչեւ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ավարտը կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Սահմանադրական դատարանի որոշմանն ամբողջությամբ /այդ թվում` պատճառաբանական մասին/ կարելի է ծանոթանալ դատարանի պաշտոնական կայքում: Հիշյալ գործով դատաքննությունը կայանալու է 2014 թվականի մարտի 28-ին` բա-նավոր ընթացակարգով: Այս մասին տեղեկացնում են ՍԴ մամուլի ծառայությունից:

Դեմ եմ

              2013  թվականի  դեկտեմբերի  3-ին  կայացավ   Ագրոարհմիության տարեվերջյան նախագահության և հանրապետական խորհրդի նիստերը:

Հրավիրված էին ՃՀՄ երտասարդական  

-->

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենք

Հաշվի առնելով «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀօրենքի  վերաբերյալ հանրության մտահոգությունը 

-->

Հարցազրույց գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանի հետ

Պարոն Գալստյան, կառավարությունն այս տարի էլ որոշեց սուբսիդավորել գյուղացիներին պարարտանյութ և դիզվառելիք հատկացնելու ծրագիրը:

-->

Գյուղատնտեսության փոխնախարարն ընդունել է John Deere ընկերության ներկայացուցիչներին

Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն մարտի 20-ին

-->

Արտակարգ իրավիճակ

 

 

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնոում  և հորդորում է`

 

-->

Երազանք

 

Եթե երևակայությունը չի աշխատում կարելի է օրինակ վերցնել`

 

-->

Շնորհավոր մարտի 8

Կանանց միջազգային տոնի առթիվ` Ագրոարդի համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ն րտանց շնորհավորում է

-->
<< Prev 1 2 3 Next >>