Հայերեն Русский English

Поделиться

Страничка в фесйбуке



Ինչպե՞ս է հաշվարկվում և վճարվում ժամանակավոր անաշխատունակության թերթիկ ներկայացնելու դեպքում գործատուի կոմից աշխատողին վճարվող հիվանդության նպաստը:

ՀՀ ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` Բացառությամբ հղիության և ծննդաբերության նպաստի` վարձու աշխատողի նպաստը ժամանակավոր անաշխատունակության առաջին աշխատանքային օրվա համար չի վճարվում, դրան հաջորդող երեք աշխատանքային օրվա համար վճարվում է գործատուի միջոցների հաշվին, որը չի փոխհատուցվում, իսկ նպաստի մնացած մասը` ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:

Աշխատողը ընդունվել է աշխատանքի 01.06.2011թ. իսկ 01.12.2011թ.տրվել է հղիության և ծննդաբերության արձակուրդ, համաձայն 172-րդ հոդվածի: 19.04.2012թ. լրանում է արձակուրդը, հիմա ...տանք ամենամյա արձակուրդ, հետո նոր 173-րդ հոդվածով ուղարկենք երեխայի խնամքի արձակուրդի :

ՀՀ Աշխատանքային Օրենսգրքի 164 հոդվածի համաձայն կնոջ աշխատանքի 6 ամիսը լրանալուց հետո հղիության և ծննդաբերության արձակուրդից առաջ կամ հետո աշխատողի դիմումի համաձայն տրամադրվում է հերթական արձակուրդ:

4-5 ամսեկան հղի կնոջը կարող ենք ընդունել աշխատանքի, քանի որ մի 2 ամիս հետո գնալու է ֆիզ.արձակուրդ:

չի արգելում աշխատանքի ընդունել հղի կնոջը աշխատանքի, ավելին աշխատանքի չընդունելը կամ աշխատանքից ազատելը նման պատճառաբանությամբ օրենքի կոպիտ խախտում է: Սակայն միևնույն գործատուի կողմից պարբերաբար կամ հաճախակի հղիության վերջին ամիսներին կանանց աշխատանքի ընդունելը և հղիության ու ծննդաբերության արձակուրդ տրամադրելը կարող է դիտարկվել, որպես դիտավորություն և նախնական պայմանավորվածության համաձայն պետ. Բյուջեից գումարներ ստանալու փորձ: