Ագրոարհմիության ՃՀՄ
Հայերեն Русский English


ֆինանսա-տնտեսական հանձնաժողով

 

Նոյեմբերի 30-ին հանրային  Խորհրդում  կայացավ  ֆինանսա-տնտեսական հանձնաժողովի աշխատանքային խմբի կողմից ներկայացված առաջարկների փաթեթի քննարկումը:   Խմբի ղեկավար`  Սուսաննա   Մուրադյանը  ներկայացրեց  “Աշխատանքային  Օրենսգրքի“ փոփոխությունների առաջարկը, ինչպես նաև ոչ ֆորմալ աշխատողների հետ կապված խնդիրները:

 

Քննարկման մասնակիցներից`Հասմիկ Ջհանգիրյանը, ագրորադյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահը`անդրադարձավ գյուղատնտեսության ոլորտում պրնիկային կուլտուրաներ մշակողներին, և ահզանգեց, որ եթե գազի գինը ապրիլ ամսից թանկանա, ինչպես սպասվում է. ապա այդ բոլոր բավականին լավ արդյունքների հասած գյուղատնտեսները ստիպված կլինեն դադարեցնել պարնիկների աշխատանքը, ինչն էլ իր հերթին կնպաստի առանց այդ էլ դատարկվող գյուղերի մարդաթափմանը: