Ագրոարհմիության ՃՀՄ
Հայերեն Русский English


«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենք

Հաշվի առնելով «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀօրենքի  վերաբերյալ հանրության մտահոգությունը 

և այն, որ նշված օրենքը ազդում է աշխատողների իրավունքների և պարտականությունների վրա, ամբողջովին կիսում ենք մտահոգությունները, որոնք արտահայտվում են բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացմամբ:  Մեր կազմակերպությունը անհրաժեշտություն է տեսնում օրենքի կիրառման հնարավոր բոլոր բացասական հետևանքները դարձնել հանրության քննարկման առարկա, դիմել բոլոր պատկան մարմիններին դրա կիրառումը հետաձգելու և օրենսդրության մեջ լրջագույն փոփոխություններ մտցնելու կապակցությամբ:

Ստորև ներկայացնում ենք «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀօրենքի վերլուծության ընթացքում մեր համառոտ դիտարկումները:

            Նախ, հնարավորություն է տրվում ստեղծել տարբեր ֆոնդային կազմակերպություններ, որոնք ըստ հնարավորություն են կարող են տնօրինել հավաքված գումարը դրամային տարբեր շրջանառությունների նպատակով:

            Մինչև 40 տարեկան անձիք, ովքեր պարտավոր են վճարել իրենց իսկ կենսաթոշակը, հավելյալ պարտավորություն են վերցնում նաև վճարել և աշխատել 40-ից բարձր քաղաքացիների կենսաթոշակը ապահովելու համար, դրա հետ միասին ստեղծվում են տարբեր բյուրոկրատական և անձնական տվյալների տրամադրման լրացուցիչ պայմաններ:

            Որոշակի դեպքերում հավաքված գումարը  տնօրինելու ցանկության դեպքում առկա է եկամտի կրկնակի հարկում:

Ստվերի ավելացում, երբ աշխատող անձը չունենալով բավարար եկամուտ ստիպված է լինելու չգրանցվել գործատուի մոտ, որպես աշխատող, որպեսզի խուսափի եկամտի մի մասի կորստից:

Արհմիութենական կազմակերպությունների և աշխատողների շահերի պաշտպանության խոչընդոտների ավելացում, քանի-որ արհմիութենական կազմակերպությունները, գտնվելով դժվարին պայմաններում, հնարավորություն չեն ունենա ստանալ այն անդամավճարնեը, որոնք առանց այն էլ սուղ պայմաններում ուղղորդվում են այս կամ այն աշխատողի սոցիալ կամ աշխատանքային պայմանները բարելավելու համար:

Հաշվի առնելով վերը ասվածը կոչ ենք անում բոլոր շահագրգիռ անձանց ցանկացած ձևաչափով հրավիրել հանրային քննարկումներ: Տեղեկացնում ենք, որ մեր կողմից նույպես ձեռնարկվում են համապատասխան քայլեր: