Ագրոարհմիության ՃՀՄ
Հայերեն Русский English


ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման իրավական հետևանքները

Սույն թվականի ապրիլի 2-ին ՀՀՍահմանադրական դատարանի որոշումը բուռն քննարկման առարկա է դարձել քաղաքացիների, քաղաքացիական շարժման ակտիվիստների, ընդդիմության ներկայացուցիչների և իշխանական ուժերի տարբեր թևերի համար: 

Մեր արհմիութենական կազմակերպությունը սկզբից ԴԵՄ լինելով «Կուտակայինկենսաթոշակներիմասին» ՀՀօրենքին` ցավոք փաստում է, որ  ՀՀ Սահմանադրական դատարանի մինչև սեպտեմբերի 30-ը  միանշանակ օրենքը թողեց ուժի մեջ, որը կարող է ավելի շատ հարցեր և խնդիրներ կարող է առաջացնել թե հիմա, թե սեպտեմերի 30-ից հետո:

Ինչևէ ստորև կներկայացնենք դատարանի որոշման իրավական հնարավորինս սեղմ, սակայն ամբողջական վերլուծությունը, տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու համար:

  Հիմնական շահարկումները գնում են ՀՀ սահմանադրական դատարանի Որոշման7-րդ կետի շուրջ՝ համաձայն որի ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելուվերջնաժամկետ է սահմանվել 2014թ.-ի սեպտեմբերի 30-ը:

Որպեսզի պատկերացնենք թե ինչ իրավական հետևանք է առաջացրել վերը նշված որոշման 7-րդ կետը, նախ պետք է անդրադառնանք ՀՀ Սահմանադրության և 102-րդ հոդվածով ՀՀ Սահմանադրական դատարանի մասին  ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասով դատարանին տրված լիազորությանը: Նշված հոդվածի իմաստից բխում է, որ իրավական կոլապս չառաջացնելու նպատակով դատարանը իրավունք ունի հետաձգել վիճարկվող նորմի ուժը կորցնելը, իսկ  դրա հետևանքը ուղղակի նշված է  նույն հոդվածի 15-րդ մասի 2-րդ պարբերությամբ, որը հստակ սահմանում է հետևյալը` << Այդ դեպքում մինչև ակտի իրավաբանական ուժը կորցնելը ակտը համարվում է Սահմանադրությանը համապատասխանող>>:

          Այսինք միանշանակ է, որ հակասահմանդրական ճանաչված իրավանորմերը գործում և օրինական ուժ ունեն առնվազն մինչև 2014թ.-ի սեպտեմբերի 30-ը:

 Շատերի մոտ հակասական և տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել դատարանի որոշման 6-րդ հոդվածը, որը ոչ այլ ինչ է քան դրանում նշված վիճարկվող հոդվածների կամ դրանց մասերի սահմանադրական ճանաչելը:  Կարճ ասած դատարանը իր մեկնաբանությամբ հիմնավորել է թե ինչու են վիճարկվող հոդվածները համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը, որի միակ հետևանքը որոշման 6-րդ կետում նշված հոդվածների սահմանադրական լինելն է և ոչ ավելին:

Հետևաբար «Կուտակայինկենսաթոշակներիմասին» ՀՀօրենքը մինչև 2014թ.-ի սեպտեմբերի 30-ը գործում է ամբողջ ծավալով, սահմանադարական է, որը նշանակում է, որ` 1974 թվականիհունվարի1-ինևդրանիցհետոծնվածօրենքում նշված անձինքհամարվում են պարտադիր կուտակային բաղադրիչինպարտադիրկարգովմասնակցող: Մի խոսքով համապատասխան կարգով աշխատավարձից փոխանցումներ պետք է կատարվեն:  Այլ հարց է, թե սեպտեմբերի 30-ից հետո ինչ բովանդակային հոդվածներով կփոխարինվեն հակասահմանադրական ճանաչված հոդվածները, ինչ կարգով կկատարվեն որոշմամբ սահմանված վերահաշվարկները, կամ ընդհանրապես ընդունված նոր նորմերը արդյոք կարիք չի լինի կրկին վիճարկելու ցույց կտա ժամանակը: